Ընդդիմությունը փակել է Բաղրամյանի պողոտան և հրապարակել գործողությունների ծրագիրը (ՎԻԴԵՈ)
19:04
25 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ. 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հրապարակել է ընդդիմության գործողությունների ծրագիրը։
«Խորհրդարանի արտահերթ նիստ տեղի չունեցավ, այն շարունակում է չկատարել իր գործառույթները։ Մենք ավելի ուշ կհրապարակենք իշխող մեծամասնությն պատգամավորներ անունները, որոնք պարտավոր են ներկայանալ և գումարել նիստ։ Մենք պատվիրակություն ենք ուղարկում Հայաստանի նախագահի մոտ, որպեսզի քննարկենք երկրում տիրող իրավիճակն ու գնենք ճգնաժամից դուրս գալու ուղիները», – ասաց Սաղաթելյանը։
Նա կոչ արեց ՀՀ վարչապետին չվախեցնել ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու սպառնալիքներով։ Նա կրկին անգամ կոչ արեց անցնում հեռանալ։
«Շուտով կբերեն վրաններ, թեյ, սուրճ, ջուր, վառարաններ, որպեսզի հնարավոր լինի այս սառնամանիքին մնալ այստեղ։ Ձեր ներկայությունը գործողություն է», – ասաց Սաղաթելյանը` կոչ անելով բոլորին միանալ և նշելով, որ մարզերից գալիս են նրանց կողմնակիցները։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:–0–
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով