ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմությունը հայտարարել է, որ հանրահավաքն ու համապետական գործադրուլը շարունակվելու են։
Загружается новость ... "Лево"
ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ցուցարարների հետագա գործողությունների պլանը։
Նա նշել է, որ ցուցարարները չեն հեռանա հրապարակից մինչև Փաշինյանը չհեռանա ՀՀ վարչապետի պաշտոնից։ Հավաքվածների մի մասը կգիշերի Հանրապետության Հրապարակում տեղադրված վրաններում։
Նա հայտարարել է, որ վաղն առավոտյան Հայաստանի ողջ տարածքում կշարունակվեն բողոքի զանգվածային ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00–ին Հանրապետության Հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք, որից հետո ընդդիմությունը, հնարավոր է, անցնի ավելի վճռորոշ գործողությունների։
Ընդդիմությունն օրն ավարտեց քայլերթով կառավարության շենքի շուրջ։–0–