436.74
4.42
403.98
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմության վրանները հեռացվել են Ֆրանսիայի հրապարակից, երթևեկությունը վերականգնվել է (ՖՈՏՈ)

11:37
15 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր «Դիմադրություն» շարժումն ապամոնտաժեց վրանային քաղաքը, որը մոտ մեկուկես ամիս գտնվում էր Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում։

Ինչպես նախօրեին հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդներից մեկը` ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, վրանային քաղաքը կատարել է իր առաքելությունը և այսուհետ ընդդիմության գործողությունները պետք է բխեն նոր ռազմավարությունից, որի հիմնական նպատակն է կանխել նոր կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումը, ինչպես նաև հեռացնել պաշտոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
площадь Франции, Ереван

Ընդդիմությունը, մասնավորապես, կանցկացնի ամենշաբաթյա միջոցառումներ՝ փողոցային ակցիաներ, հանրահավաքներ, երթեր, մասնագիտական քննարկումներ; կձևավորի մարզային և ոլորտային ստորաբաժանումներ, այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև կադրային բանկ՝ երիտասարդների ներգրավմամբ. աշխատելու է դիվանագիտական կորպուսի հետ և հետևողականորեն պաշտպանելու է կապանավորված ակտիվիստների իրավունքները։

Ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Ապրիլի 18-ից ընդդիմությունը Երևանում և մարզերում կազմակերպում էր հանրահավաքներ, երթեր և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ով, ըստ «Դիմադրություն» շարժման, չի կարող ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։

площадь Франции, Ереван

Հունիսի 3-ին Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ բախում ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանների ու կարմիրբերետավորների միջև։

Իրավապահները կիրառեցին մահակներ և լուսաձայնային նռնակներ։ Բախման հետևանքով բժշկական կենտրոններ էին դիմել շուրջ 60 տուժածներ, այդ թվում՝ ոստիկաններ։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստերով հարուցվել են քրեական գործեր, որոնցով որպես մեղադրյալ անցնում է 15 մարդ, 10 մարդ կալանավորվել է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը