ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում նախօրեին մինչև ուշ երեկո անցկացվում էին բազմամարդ հանրահավաք և երթ, որոնք կազմակերպվել էին 17 ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից։ Նրանց գլխավոր նպատակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։
Քաղաքացիները վրդովված են ՀՀ վարչապետի կողմից նոյեմբերի 9–ին ստորագրված համաձայնագրի կապակցությամբ, որը նաև ստորագրվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Համաձայնագրով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։