Ընդամենը +32․․․+33. Սուրենյանն իդեալական ջերմային ֆոն է խոստանում

05.08.2019, 10:45
Ընդամենը +32․․․+33. Սուրենյանն իդեալական ջերմային ֆոն է խոստանում:
Ընդամենը +32․․․+33. Սուրենյանն իդեալական ջերմային ֆոն է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իդեալական ջերմային ֆոն է խոստանում։

Նրա խոսքով, այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական։

«Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +32․․․+33 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է», – նշել է օդերևութաբանը։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, օգոստոսի  5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մայրաքաղաք Երևանում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Այսօր ցերեկային ժամերին Երևանում սպասվում է +34...+36, գիշերը` +20...+22, վաղը ցերեկը կանխատեսվում է +31...+33, գիշերը` +20...+22։–0–