ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր «Երկրապահ կամավորական միության» XII արտահերթ համագումարի ժամանակ միության նոր ղեկավար է ընտրվել ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Միքայելյանի թեկնածության օգտին են քվեարկել միության խորհրդի բոլոր 25 անդամները։
2018թ.–ի հունիսի 16–ին «Երկրապահի» նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի կալանքից հետո կազմակերպությունը մնացել էր առանց ղեկավարի։–0–