ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում գտնվող Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կկառուցվի և կմաքրվի տարածքը։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, այդ նպատակով կհատկացվի 190մլն դրամ։
Գերատեսչությունից հայտնում են, որ ընթացիկ տարում վարչական շրջաններում կկառուցվի մինի ֆուտբոլի 20 նոր խաղադաշտ և թենիսի 2 կորտ՝ Շենգավիթ վարչական շրջանում, որոնց համար համայնքային բյուջեից, համապատասխանաբար, կհատկացվի հավելյալ 140 և 61 մլն. դրամ:
«2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում, ինչպես նաև կհիմնանորոգվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները: Այս տարի շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը: Բացի այդ, երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–