Երևանում տաքսու վարորդի ծեծի հետքերով. 48–ամյա տղամարդն ունի կասկածյալի կարգավիճակ, հարուցվել է քրգործ

27.12.2019, 20:11
Երևանում տաքսու վարորդի ծեծի հետքերով. 48–ամյա տղամարդն ունի կասկածյալի կարգավիճակ, հարուցվել է քրեական գործ
Երևանում տաքսու վարորդի ծեծի հետքերով. 48–ամյա տղամարդն ունի կասկածյալի կարգավիճակ, հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանի Facebook–յան էջում։

«Քրեական գործի շրջանակներում 48 ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտել էինք ավելի վաղ, դեկտեմբերի 26–ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է Mercedes–ից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։ Ստացած հարվածներից տաքսու վարորդն ընկնում է գետնին, որից հետո Mercedes-ի վարորդը շարունակում է ոտքով հարվածել տղամարդուն: Տարեց մարդուն օգնության են հասնում պատահական անցորդները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–