ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հունվարի 16-ի և 19-ի ցերեկը, հունվարի 17-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, հունվարի 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ին գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հունվարի 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, հունվարի 17-ի և 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր գիշերը Երևանում սպասվում է -1...-3, վաղը ցերեկը +3...+5, հունվարի 18–ի գիշերը կանխատեսվում է -4...-6։–0–