Երևանում սկսվում է վերելակների թարմացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքի վերելակների թարմացման մեկնարկի մասին։
Նրա խոսքով, վերելակների թարմացումը կիրականացվի համալիր առաջիկա տարիների ընթացքում։
«Ընթացիկ տարվա բյուջեում մենք միջոցներ ենք հատկացրել վերելակների մի մասի վերանորոգման համար, սակայն ամբողջական թարմացումը կպահանջի համալիր մոտեցում, և աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել են», – ասաց նա։
Մարությանն ընդգծեց, որ այդ աշխատանքների իրականացման տեմպերը կապված են հսկայական ֆինանսական միջոցների ներգրավման հետ։
«Եթե պետությունը փող ունենար, ապա հնարավոր կլիներ ընդամենը փոխանցել դրանք և սկսել գործընթացը։ Սակայն քանի որ մենք չենք ցանկանում, որպեսզի պետության արտաքին պարտքը ավելանա, ապա փորձում ենք գտնել այլ լուծումներ», – ասաց նա։–0–