Երևանում քաղաքացիները ավտոերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ․ կառավարության շենքի մոտ մեծ թվով ուժայիններ են

30.05.2024, 10:47
Հրապարակին կից փողոցներում ոստիկանական ուժեր են կուտակված
Երևանում քաղաքացիները ավտոերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ․ կառավարության շենքի մոտ մեծ թվով ուժայիններ են

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում քաղաքացիները ավտոերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը կոչ էր արել առավոտյան 10:30-ին մեքենաներով բոլոր կողմերից մուտք գործել Հանրապետության հրապարակ։

Հրապարակին կից փողոցներում ոստիկանական ուժեր են կուտակված:

Կառավարության շենքի շուրջ հավաքված են ուժայիններ, որոնք փակել են շենքին հարող Մելիք Ադամյան փողոցը։