ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմեիա/. Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան», – նշվում է գերատեսչութւան հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Երևանում այսօր առավոտյան վերսկսվել էին «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները։ Ակտիվիստները և նրանց աջակցող քաղաքացիները փակում են մի շարք փողոցներ, այդ թվում` Մաշտոցի պողոտան, Աբովյան, Սարյան, Ալեք Մանուկյան փողոցները, Իսահակյան–Տերյան խաչմերուկը, Բաղրամյան պողոտան և այլ փողոցներ։
Մաշտոց–Պուշկին խաչմերուկում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցավ բախում։ Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին։
Քաղաքի տարբեր շրջաններում ցուցարարները երթով շարժվում էին դեպի կենտրոն` վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան»։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում