Երևանում պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը. նրան երկու առաջարկ ներկայացվեց

15.12.2020, 16:04
Երևանում պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը. նրան երկու առաջարկ ներկայացվեց
Երևանում պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը. նրան երկու առաջարկ ներկայացվեց
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ անցկացվել է հանրահավաք ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչների կողմից։

Հանրահավաքի մասնակիցները նամակ են փոխանցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որում ներկայացրել են նրան երկու առաջարկ։

«Ներկայացնում ենք ձեզ 2 առաջարկ. առաջինը`միացեք ժողովրդի մասշտաբային պահանջներին և պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հակառակ դեպքում դուք հավասարապես նրա հետ կրելու եք դավաճանի պիտակը։ Երկրորդը` հրաժարական տվեք քաղաքապետի պաշտոնից, թող այդ պաշտոնը զբաղեցնի նա, ով ունի բավարար գիտելիքներ և պատասխանատվություն, որպեսզի զբաղվի մեր մայրաքաղաքի հարցերով», – նշվում է նամակում։

Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ Մարությանից սպասում են արձագանքի և ուզում են լսել նրա կարծիքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջների վերաբերյալ։

«Եթե նա ոչ մի կերպ չարձագանքի, նշանակում է`նա պարզապես չունի սեփական կարծիք։ Կարծում ենք, որ նա արդեն 2 տարի է չունի ոչ կարծիք, ոչ այն բանի տեսլականը, թե ինչպես է պետք զարգացնել մեր մայրաքաղաքը», – հայտարարեց ՀՅԴ երևանյան քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը։–0–