Երևանում նոր ճանապարհ են կառուցում. այն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան (ՎԻԴԵՈ)
11:41
21 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ավարտական փուլում է Երևանի Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան:
Ճանապարհը կունենա արտաքին լուսավորության ստորգետնյա համակարգ, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի:
Շինարարության ավարտը նախանշվում է նոյեմբերի երկրորդ կեսին:–0–