Երևանում մեկնարկել է կառավարության նիստը, ցուցարարները շրջափակել են կառավարության շենքը (ՈւՂԻՂ)

24.12.2020, 11:32
Երևանում մեկնարկել է կառավարության նիստը, ցուցարարները շրջափակել են կառավարության շենքը. ՈւՂԻՂ
Երևանում մեկնարկել է կառավարության նիստը, ցուցարարները շրջափակել են կառավարության շենքը (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում մեկնարկել է կառավարության նիստը չնայած նրան, որ ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի մոտ, որպեսզի թույլ չտա նիստի անցկացումը։ Բայց նիստը մեկնարկել է նախատեսված ժամին` 11։00–ին։

«Կառավարության նիստը սկսվել է։ Ասացեք, կարո՞ղ է մարդը, ով այսպես պաշտպանվում է իր ժողովրդից, շարունակել զբաղեցնել վարչապետի պաշտոնը», – հայտարարեցին ակցիայի կազմակերպիչները։

Ցուցարարները կոչ են անում կառավարության անդամներին կամ առաջարկել վարչապետի հրաժարականի նախագիծ կամ դուրս գալ ժողովրդի մոտ ու խոստովանել, որ նրանք պաշտպանում են «դավաճան Նիկոլին»։

Վաղ առավոտից ընդդիմությունը հավաքվել է կառավարության շենքի մոտ, որպեսզի թույլ չտա կառավարության նիստի անցկացումը, որն այս տարվա վերջին նիստն է։–0–