ԵՐԵԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 17-ին, ժամը 21:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 շենքի բնակարարններից մեկում երեխայի մատը արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Փրկարարները Վ. Դ.-ի (ծնված 2021 թ.) մատը դուրս են բերել արգելափա¬կումից։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում