Երևանում մարդիկ հազարավոր մոմեր են վառել՝ ի հիշատակ Արցախում զոհված զինծառայողների (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
20:47
14 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում այսօր ակցիա էր անցկացվում` ի հիշատակ Արցախը ադրբեջանա-թուրքական ագրեսիայից պաշտպանող մարտերում հերոսաբար զոհված զինվորների:
Շաբաթ օրը երեկոյան Երևանում 11 ընդդիմադիր կուսակցությունների կողմից կազմակերպվել էր մոմավառության միջոցառում ՝ նվիրված Արցախում պատերազմում զոհվածների հիշատակին։
Մարդկանց հոսքը դեպի Մատենադարան եչի դադարում: Մարդիկ գնում են հարգանքի տուրք մատուցելու Արցախի համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին: Հազարավոր մոմեր են վառվում մատենադարանի մոտ: Քաղաքացիները նաև ծաղիկներ են տանում:-0-