Երևանում կներդրվի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգ.Մարության (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում մի քանի ամսից կներդրվի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգի։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook–յան իր էջում։
«Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները», – նշել է նա:
Նա նաև տեղեկացրելէ, որ նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը):
«Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները», – նշել է Մարությանը:
Նա նաև հիշեցրել է, որ այս ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով:–0–

