ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եվ այսպես, նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +17...+19, գիշերը` +4...+6, իսկ արդեն վաղը ցերեկը կանխատեսվում է +18...+20։ Նշենք, որ նոյեմբերի 8–ին գրանցված օդի առավելուգույն ջերմաստիճանը եղել է 1998թ.–ին` +19.7 աստիճան։–0–