ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ:
Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի և 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, փետրվարի 21-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, 22-ին` 25-30 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:–0–
