584.78
6.68
494.78
+26
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն. քաղաքապետարանն արձագանքել է (ՖՈՏՈ)

11:44
13 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրերս մի տհաճ միջադեպ է տեղի ունեցել` կապված երևանյան երթուղայինների հետ։ Երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն։

Տեսնելով, որ նա քայլակով է տեղաշարժվում` վարորդները պարզապես չեն կանգնել կանգառում ու հրաժարվել են սպասարկել:

Այս մասին քաղաքացին ահազանգել է Facebook-յան իր էջում։

Մարդ լինելն առողջությանը վնաս չէ

Facebook–յան օգտատեր Արտակ Դավթյանն իր էջում գրառում է կատարել` ներկայացնելով 30 համարի երթուղայինը սպասարկող այն գազելների պետ. համարանիշերը, որոնց վարորդները հրաժարվել են սպասարկել իրեն։

Դավթյանը նաև նշել է այն երթուղայինի պետ. համարանիշը, որի վարորդը կանգնել է կանգառում ու սպասարկել իրեն։ 

«Հիշեք` մարդ լինելն առողջությանը վնաս չէ։ Քաղաքաքապարանին թեգ արեք ու տարածեք, որպեսզի ոչ ոք խտրականություն չենթարկի, էս դեպքում չմնա ճամփեքին։ Բոլորս ունենք նույն իրավունքները, տարածեք», – նշել է Դավթյանը։

Քաղաքապետարանի արձագանքը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունն արձագանքել է դեպքին։

«Կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով», – Facebook–յան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ 

«Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որեւէ խտրականություն», – ընդգծել է Կարապետյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:18
18 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում․հաստատվել է 132 նոր դեպք, 89 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում․հաստատվել է 132 նոր դեպք, 89 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
22:04
17 Հուլիսի 2021
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:53
17 Հուլիսի 2021
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
ՍԴ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
12:46
17 Հուլիսի 2021
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
Սահարան՝Հայաստանում․ սպասվում է +42 աստիճան
12:13
17 Հուլիսի 2021
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
Հայաստանում 20-ամյա զինծառայող է մահացել
23:15
16 Հուլիսի 2021
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մանախին բաց են թողել, Առուշանյանին` կալանավորել, ԱԱԾ-ն էլ նոր բացահայտում է արել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:44
16 Հուլիսի 2021
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ պետք է անել Վրաստան մուտք գործելու համար․դեսպանությունն ուղեցույց է հրապարակել
22:28
16 Հուլիսի 2021
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սիսիանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան,ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
17:01
16 Հուլիսի 2021
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
15:34
16 Հուլիսի 2021
Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
15:03
16 Հուլիսի 2021
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
12:38
16 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում