612.16
7.12
513.73
+24
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում երթ կազմակերպած մշակույթի գործիչները նամակ են փոխանցել ՌԴ դեսպանատանը. խնդրում են վերադարձնել հայ գերիներին (ՖՈՏՈ)

14:32
29 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշակույթի գործիչները, որոնք միասնության երթ են կազմակերպել` աջակցելով անհետ կորածներ և զոհված զինծառայողների հարազատներին, նամակ են փոխանցել ՀՀ–ում ՌԴ դեսպանատանը։

«Նամակ փոխանցեցինք ՌԴ դեսպանատանը` հասցեագրված դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հուսով ենք, որ այն կկարդացվի, և մենք կստանանք պատասխան», – ասաց հայտնի դերասան և պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը, ով ակցիայի կազմակերպիչներից է։

Նա նաև նշեց, որ պատրաստվում են երթ կազմակերպել դեպի այլ երկրների դեսպանատներ` ԱՄՆ–ի և Ֆրանսիայի, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են։

шествие деятелей культуры (2).jpg

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր հերթին նշեց, որ հետագա ծրագրերի մասին տեղեկատվությունը կհրապարակվի Facebook–ում։

«Դեռ չենք ուզում մեր երթը վերածել հանրահավաքների և հույս ունենք, որ այդկերպ մեր ձայնը լսելի կդառնա», – հայտարարեց Մխիթարյանը։

Նա կոչ արեց երթի մասնակիցներին հրապարակել գերիների մասին ցանկացած տեղեկատվություն, ուղարկել երթի կազմակերպիչներին, հրապարակել սոցիալական ցանցերում։

Մխիթարյանը կոչ արեց քաղաքացիներին երթի ավարտից հետո հեռանալ և չառաջացնել խուճապ։

шествие деятелей культуры (1).jpg

Գերիների և անհետ կորածների հետ կապված իրավիճակի մասին

Արցախի պատերազմի ժամանակ գերի ընկած և անհետ կորած քաղաքացիների մասին հստակ տվյալներ չկան։ Համացանցում հայտնվում են տեսանյութեր, որոնցում Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներն ու խաղաղ քաղաքացիները ենթարկվում են ծաղրանքի և ստորացուցիչ վերաբերմունքի։

ՄԻԵԴ–ում հայկական ներկայացուցչությունը կանոնավոր կերպով դիմումներ է ներկայացնում ՄԻԵԴ` պահանջելով Բաքվից ներկայացնել տեղեկատվություն գերեվարված հայ զինծառայողների թվի և վիճակի մասին։

Վերջին օրերին գերեվարվածների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները Պաշտպանության նախարարության և կառավարության շենքերի դիմաց կազմակերպում են բողոքի ակցիաներ` պահանջելով տրամադրել տեղեկատվություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել է նրանց հետ և ներկայացրել անհետ կորածների որոնողական աշխատանքների գործընթացը։ Այդ նպատակով ստեղծվել է Միջգերատեսչական հանձնաժողով։–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:41
18 Հունիսի 2021
«Եվ ծագում է արևը». ARARAT հայկական լեգենդար կոնյակների ոսկե հաղթանակների պատմությունը (ՖՈՏՈ)
«Եվ ծագում է արևը» ժամանակավոր ցուցադրությունը լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանի է, բացառիկ ժառանգության նախաբան, որի ամբողջական պատմությունը հնարավոր է բացահայտել ARARAT Թանգարանի մշտական ցուցադրության շրջանակներում.ՖՈՏՈ
20:57
18 Հունիսի 2021
Սասուն Միքայելյանը սպառնացել է,Փաշինյանը՝ հունից դուրս եկել, Արարատ Միրզոյանին էլ համոզել են.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սասուն Միքայելյանը սպառնացել է,Փաշինյանը՝ հունից դուրս եկել, Արարատ Միրզոյանին էլ համոզել են.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:48
18 Հունիսի 2021
Խոստացել են 20 հազար դրամ. Երևանում ընտրակաշառք առաջարկելու համար երկու անձ է ձերբակալվել
Խոստացել են 20 հազար դրամ. Երևանում ընտրակաշառք առաջարկելու համար երկու անձ է ձերբակալվել
15:58
18 Հունիսի 2021
«Տաշիր» ընկերությունների խումբը վրդովեցուցիչ է համարում Սամվել Կարապետյանի հասցեին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները
«Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին, որոնք հասցեագրված են ընկերությունների խմբի նախագահ, խոշոր գործարար Սամվել Կարապետյանին
14:10
18 Հունիսի 2021
Ձերբակալվել է Գորիսի մշակույթի տան տնօրենը, նա թույլ չի տվել աշխատակցին մասնակցել Փաշինյանի քարոզարշավին. ՄԻՊ–ը կդիմի ՍԴ
Ձերբակալվել է Գորիսի մշակույթի տան տնօրենը, նա թույլ չի տվել աշխատակցին մասնակցել Փաշինյանի քարոզարշավին. ՄԻՊ–ը կդիմի ՍԴ
13:10
18 Հունիսի 2021
Քոչարյան VS Փաշինյան. հրապարակվել են GALLUP–ի հարցման վերջին արդյունքները
Քոչարյան VS Փաշինյան. հրապարակվել են GALLUP–ի հարցման վերջին արդյունքները
11:04
18 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 86 նոր դեպք, 238 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:54
18 Հունիսի 2021
ԱԱԾ-ն անցել է գործի, ծեծի են ենթարկել Քոչարյանի կողմնակցին, Փաշինյանն էլ վատնում է պետական բյուջեն. ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն անցել է գործի, ծեծի են ենթարկել Քոչարյանի կողմնակցին, Փաշինյանն էլ վատնում է պետական բյուջեն. ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
00:30
18 Հունիսի 2021
Փաշինյան. 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո
Փաշինյանը, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել «անջատում՝ հանուն փրկության» տրամաբանության ներքո
21:04
17 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
Այսօր ՀՀ ավելի քան 114 հազար թոշակառուներ կամ բոլոր կենսաթոշակառուների 36%-ն արդեն նախընտրել են ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով
16:01
17 Հունիսի 2021
Սուրեն Պապիկյանը՝ խոշոր վթարի պատճա՞ռ և ի՞նչ անհավանական պլաններ ունի Փաշինյանը.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սուրեն Պապիկյանը՝ խոշոր վթարի պատճա՞ռ և ի՞նչ անհավանական պլաններ ունի Փաշինյանը.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
17 Հունիսի 2021
Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք»
Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն