ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը զգուշացնում է, որ Երևանում ծառերը հատելուց առաջ կփակցվեն հատուկ ցուցանակներ։
Загружается новость ... "Лево"
«Երևանում շարունակական են լինելու չորացած ծառերի հատման աշխատանքները: Ու քանի որ յուրաքանչյուր հատում իրականացվում է միայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագիտական եզրակացությունից հետո, բոլոր հատվելիք ծառերի վրա կփակցվեն նկարում ներկայացված ցուցանակներից», – նշվում է ՀՈԱԿ-ի Facebook–յան էջում:
Այսպիսով, հանրությունն արդեն նախօրոք իրազեկված կլինի հատման մասին: Գործընթացն իրականացվելու է Երևանի բոլոր վարչական շրջաններում:–0–