Երևանում ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի մոտ` թույլ չտալու կառավարության նիստի անցկացում

24.12.2020, 11:03
Ընդդիմության ներկայացուցիչներն ու շարքային քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել են կառավարության շենքի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան կառավարության նիստի անցկացում
Երևանում ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի մոտ` թույլ չտալու կառավարության նիստի անցկացում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության ներկայացուցիչներն ու շարքային քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել են կառավարության շենքի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան կառավարության նիստի անցկացում, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչև ակցիայի մեկնարկը ոստիկանները շղթայել են կառավարության շենքը։ Իրավիճակը հարաբերական հանգիստ է։ 

ՀՅԴ ներկայացուցիչ, «Yerkir Media» հեռուստաալիքի տեղեկատվական–վերլուծական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարեց լրագրողներին, որ ցուցարարները տրամադրված են վճռական։

«Եթե նրանք գաղտնի մտել են (կառավարության շենք, խմբգր.), ապա դուրս գալու հնարավորություն չեն ունենալու», – հայտարարեց Մանուկյանը։

Հավաքվածները վանկարկում են «Նիկոլ դավաճան»։ Նրանք կրկին հրապարակել են իրենց պահանջները` զրկել Փաշինյանին վարչապետի պաշտոնից և ենթարկել պատասխանատվության։ Նրանք հայտարարել են, որ կառավարության այն անդամները, որոնք սատարում են վարչապետին, դառնում են «հայ ժողովրդի թշնամին»։–0–