419.01
3.96
395.22
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում բժիշկը գումարի դիմաց պատվաստումը հաստատող կեղծ սերտիֆիկատ է տվել (ՎԻԴԵՈ)

11:26
23 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ,  23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ տրամադրելու, իսկ այնուհետև երկու դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահական միասնական «ArMed.am» համակարգում զետեղելու համար 2021 թվականի օգոստոսի 16-ին պահանջել է ապօրինի վարձատրություն, որից հետո` 2021 թվականի օգոստոսի 19-ին, իր աշխատասենյակում Տ.Մ-ից ստացել է նախապես պայմանավորված գումարը՝ միաժամանակ պայմանավորվելով վերջինիս հետ ևս ապօրինի վարձատրություն ստանալ՝ իբրև պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվելու և պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար հաջորդ այցելության ժամանակ, ինչից հետո հրահանգել է նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել և օգտագործելու նպատակով հանձնել է Տ.Մ-ին, հաղորդում է ԱԱԾ–ն: 

«2021 թվականի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն և Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի և Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: 

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները,  առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաև այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:50
11 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանը տուգանվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է
13:59
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
13:25
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
Ամենագունեղ հեքիաթը. Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
10:35
11 Հոկտեմբերի 2023
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լարսը փակ է բեռնատարների համար
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
16:07
10 Հոկտեմբերի 2023
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:58
10 Հոկտեմբերի 2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
13:16
10 Հոկտեմբերի 2023
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
12:43
10 Հոկտեմբերի 2023
«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» համագործակցության հուշագիր ստորագրեցին
Ավինյանի խոսքով, խմբակցությունները միասին կկառավարեն քաղաքը
11:38
10 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ