418.74
5.45
394.07
-2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում այսուհետ կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը

21:20
22 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանին այսօր կայացած նիստում սահմանեց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները:

Նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանված պահանջների համաձայն՝ Երևանում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: Հրավառությունն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին՝ տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:

Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում:

Փոխքաղաքապետ Ավինյանը նաև հավելեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ: Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին:

Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Տիգրան Ավինյանի խոսքով կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ. նախատեսվելու է հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:48
22 Դեկտեմբերի 2022
Հունվարի 1-ից կսահմանվեն երեխայի խնամքի նպաստի նոր չափեր
Հունվարի 1-ից կսահմանվեն երեխայի խնամքի նպաստի նոր չափեր
22:39
22 Դեկտեմբերի 2022
Կառավարությունն ավելի քան 974 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների համար
Ավելի քան 974 մլն դրամ կհատկացվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների համար
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
14:37
22 Դեկտեմբերի 2022
Վարորդները կտուգանվեն շտապօգնության և հատուկ ձայնային ազդանշան միացրած այլ մեքենաներին չզիջելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը զգուշացնում է. վարորդները կտուգանվեն շտապօգնության և հատուկ ձայնային ազդանշան միացրած այլ մեքենաներին չզիջելու դեպքում. ՎԻԴԵՈ
10:15
22 Դեկտեմբերի 2022
Դավիթ Բաբայան. «Ի՞նչ է, պետք է պատժամիջոցներ կիրառեն միայն այն ժամանակ, երբ Արցախի ժողովուրդը սովամա՞հ լինի»
Եթե այո, ապա դրանից հետո մեզ պետք չի լինի պատժամիջոցներ, նշել է Արցախի արտաքին գործերի պաշտոնակատարը
11:37
21 Դեկտեմբերի 2022
Երևանի փողոցներից մեկը կկրի հայտնի դերասան Կարպ Խաչվանկյանի անունը
Երևանի փողոցներից մեկը կկրի հայտնի դերասան Կարպ Խաչվանկյանի անունը
09:26
21 Դեկտեմբերի 2022
Երևանի պարեկների ու բժիշկների շնորհիվ 2 տարեկան երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել
Երևանի պարեկների ու բժիշկների շնորհիվ 2 տարեկան երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել
09:24
20 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:56
19 Դեկտեմբերի 2022
Արցախից ծանր պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան
Արցախից ծանր պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան
10:15
19 Դեկտեմբերի 2022
Նոր տեխնոլոգիաները կօգնեն լսողության խանգարում ունեցող մարդկանց
Վերջերս Հայաստանում հայտնվեց հեղափոխական ընկերություն՝ «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար», որի նպատակն է ստեղծել միասնական տեղեկատվական տարածք խուլերի և թույլ լսողություն ունեցող մարդկանց համար
19:19
18 Դեկտեմբերի 2022
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը
14:40
18 Դեկտեմբերի 2022
Երևանը բաժանվել է 2 կլիմայական գոտիների. Սուրենյան
Սուրենյանը խոսել է Երևանում առաջացած 2 կլիմայական գոտիների մասին