Երևանում 42-ամյա ջերմաստիճանային ռեկորդ է սպասվում

13.07.2022, 10:55
Երևանում 42-ամյա ջերմաստիճանային ռեկորդ է սպասվում
Երևանում 42-ամյա ջերմաստիճանային ռեկորդ է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Կենտրոնից զգուշացնում են, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում այսօր՝ հուլիսի 13-ին սպասվում է մինչև +39 աստիճան: Նշենք, որ հուլիսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1980թ.-ին՝ +37,9:

Հետագա օրերին կանխատեսվում է ավելի շոգ եղանակ՝ +40...+42:-0-