Երևանն առաջ է անցել Մոսկվայից և Պեկինից կյանքի արժեքով․ Numbeo

18.02.2025, 16:00
Երևանում ավելի թանկ է ապրել, քան Մոսկվայում և Պեկինում
Երևանն առաջ է անցել Մոսկվայից և Պեկինից կյանքի արժեքով․ Numbeo

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Numbeo ծառայությունը հրապարակել է Cost of Living Index 2025 զեկույցը, որը գնահատում է սպառողական ապրանքների, տրանսպորտի, ռեստորան այցելությունների և ծառայությունների արժեքը աշխարհի 327 խոշորագույն քաղաքներում։

Տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը Երևանն է՝ զբաղեցնելով 184-րդ տեղը (որքան բարձր է տեղը, այնքան թանկ է կյանքը այս քաղաքում, խմբ․)։ Այնուհետև հաջորդում են Ստամբուլը (188), Թբիլիսին (236), Մոսկվան (250), Բաքուն (252), Բաթումին (260) և Թեհրանը (282): Հայաստանի մայրաքաղաքում կյանքը նույնիսկ ավելի թանկ է, քան Պեկինում, որը զբաղեցնում է 209-րդ տեղը։

Շվեյցարական Ցյուրիխը, Լոզանը և Ժնևն աշխարհի ամենաթանկ քաղաքներն են, իսկ ամենամատչելիներն են Լահորը (Պակիստան), Ալեքսանդրիան (Եգիպտոս) և Կոիմբատորը (Հնդկաստան)։