ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում` ըստ
Numbeo պորտալի ուսումնասիրության։
Վարկանիշում ընդհանուր առմամբ ներառվել է 417 քաղաք։
Միաժամանակ Թբիլիսին գտնվում է 43-րդ տեղում, Բաքուն 84-րդն է, Անկարան՝ 159, Թեհրանը՝ 312։
Աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշի առաջին հորիզոնականում է Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին, երկրորդ հորիզոնականում է Քաթարի մայրաքաղաք Դոհան, երրորդը` Թայվանի մայրաքաղաք Թայպեյն է։–0–