Երևանին և Հայաստանին կրկին ու ընդմիշտ սիրահարվելու երեք պատճառ` ARARAT թանգարանի կողմից (ՖՈՏՈ)
17.05.2021,
13:16
Երևանը ճարտարապետական տոն է, որը միշտ քեզ հետ է.ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ARARAT թանգարանը «Թանգարանային գիշեր/ցերեկ» միջազգային նախաձեռնության շրջանակում հրավիրում է նորովի բացահայտել Երևանի թանգարանները։ Այս նախաձեռնության նպատակն է բարձրացնել հետաքրքրությունը հայկական թանգարանների նկատմամբ` օգնելով բացահայտել մեր ինքնագիտակցման և ժառանգության նոր սահմանները։
Ինչու՞ է դա կարևոր հենց հիմա։ Վերապրելով ազգային աղետ` չես կարող չհիշել ավստրալական մի սովորույթ. երբ բրինձը վատ է աճում, կանայք դուրս են գալիս դաշտ և երգում երգ նրա պատմության մասին։ Նրանք պատմում են բրնձին, թե ով է նա։ Բրինձը հիշում է և սկսում է աճել։ Մենք` հայերս, որպես ազգ պետք է հենց հիմա կրկին գիտակցենք, թե ով ենք մենք և ինչին ենք ձգտում։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր պրես–տուր Երևանի երեք թանգարաններ։ «Նովոստի–Արմենիան» պարզաբանում է, թե ինչու հենց հիմա պետք է այցելել այդ թանգարաններն ու ծանոթանալ ինչպես մշտական ցուցադրության, այնպես էլ ժամանակավոր ցուցահանդեսների հետ։
Գեղեցիկը միշտ մեր կողքին է

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը մշակույթի բացառիկ օջախ է, որի նպատակն է հայ ժողովրդի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, ուսումնասիրումն ու քարոզը։ Կենտրոնի հավաքածուն (մոտ 10 000 ցուցանմուշ) ներառում է փայտի, մետաղի, քարի, ոսկերչական և կավագործական արվեստի, գորգերի և կարպետների, ձեռագործության և ժանյակագործության գեղարվեստական ստեղծագործություններ, ինքնուս նկարիչների աշխատանքներ։ Հավաքածուում հատուկ տեղ են զբաղեցնում սփյուռքահայերի նվերները։

Կենտրոնի ցուցանմուշների մեծ մասը գեղարվեստական բարձրակարգ ստեղծագործություններ են, որոնք ներկայացնում են Հայաստանի գրեթե բոլոր պատմական–ազգագրական շրջանների ժողովրդական արվեստը, որն ընդգրկում է զարգացման տարբեր փուլեր։ Կենտրոնի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ներկայացվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և աշխարհի այլ երկրներում։

Անպայման պետք է այցելել այս թանգարան, քանի որ հենց այստեղ է զգացվում սերունդների և ժամանակների կապը, հայ ժողովրդի ստեղծագործ մտքի թռիչքն ու անկոտրում կամքը կյանքի նկատմամբ։ Ընդ որում պատմության ամենածանր շրջաններում հայ վարպետները շարունակել են ստեղծագործել` հավատալով, որ գեղեցիկը կփրկի աշխարհը։
«Կոմիտասից Կոմիտաս»

Կոմիտասի թանգարան–ինստիտուտում կազմակերպվել է վաստակավոր քանդակագործ Արա Հարությունյանի «Կոմիտասից Կոմիտաս» ցուցահանդեսը։ Աշխարհահռչակ հանճարեղ կոմպոզիտորի ողբերգական կերպարը, որը դարձել է հայ ժողովրդի ողբերգության` Ցեղասպանության խորհրդանիշը, ներկայացված է մեկ այլ վարպետի ընկալման պրիզմայի միջով։ Ցուցահանդեսին ներկայացված է 30 աշխատանք, որոնք ընդգրկում են Հարությունյանի 30–ամյա ստեղծագործական ուղին` 1954թ.–ից մինչև 1984թթ.–ը։ Ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ դերակատարություն ունեն քանդակագործի դուստրը` Սուսաննա Հարությունյանն ու նրա թոռը` Արա Հարությունյան կրտսերը, ով ցուցադրության դիզայնի հեղինակն է։ Կոմիտասի թեման, որը սրբություն էր քանդակագործի համար, ներկայացված է տարբեր մեկնաբանություններում, տարբեր նյութերով, բայց բոլոր գործերում կա մեկ ընդհանուր ոգի` Կոմիտասը։

Անհրաժեշտ է այցելել ցուցահանդես` հասկանալու համար, թե ինչ ողբերգության միջով է անցել Կոմիտասը, ով այդպես էլ մինչև կյանքի վերջ չկարողացավ ուշքի գալ հոգեկան ցնցումներից և կրկին գիտակցել` «Այլևս երբեք»։ Քանի որ ինչպես ասում և ստեղծագործում էր քանդակագործ Արա Հարությունյանը, «Կոմիտասը պետք է լինի մեզ հետ և մեր մեջ»։

Երևանը ճարտարապետական տոն է, որը միշտ քեզ հետ է
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտը ներկայացնում է «Քարի ձայնն ու բույրը» բացառիկ ցուցահանդեսը, որը նվիրված է ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի 120–ամյակին։

Թանգարան–ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը ներկայացրել է XX դարի ամենահռչակավոր ճարտարապետներից մեկի ստեղծագործական ժառանգությունը, որի նախագծերը դարձել են Հայաստանի մայրաքաղաքի զարդը։ Մասնավորապես, հենց Մարգարյանի ստեղծագործ մտքի թռիչքի շնորհիվ են Երևանում հայտնվել «Մանկական աշխարհ» հանրախանութի, Ռադիոյի տան, Երևանի կոնյակի գործարանի շենքերը։ Հենց նա է նախագծել մայրաքաղաքի ամենաառեղծվածային շենքը` կառավարական ամառանոցը, որտեղ հիմա ապրում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Կա վարկած, որ շենքը, որը կապում էին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի հետ, իրականում կառուցվել է խորհրդային քաղաքական վերնախավի ներկայացուցիչ Անաստաս Միկոյանի համար, ով, գալով Երևան, կանգ էր առնում հենց այնտեղ։ Եվ հենց այդ ժամանակ էլ Միկոյանն առաջարկել է կառուցել «Հրազդան» մարզադաշտը։

Ցուցահանդեսը պետք է այցելեն ոչ միայն զբոսաշրջիկները, այլև երևանցիները, քանի որ, երբ անցնում ես փոքր սրահով, զգում ես հարազատ քաղաքի շունչը, նրա ռիթմը, տուֆե շենքերի ջերմությունն ու սերը, որը նվիրել են քաղաքի բնակիչների սերունդները։

Թանգարանները` որպես ոգեշնչման աղբյուր
«Հենց այս տարի միջոցառման նման ձևաչափի ընտրությունը պատահական չէ։ Դիտարկելով թանգարանները` որպես ոչ միայն արվեստի պահպանման, բացահայտման և ներկայացման վայր, մենք եկանք բավականին ակնհայտ եզրահանգման այն մասին, որ, թերևս, էմոցիոնալ բարդ ժամանակներում հենց թանգարանները կարող են օգնել գտնել ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու բանալին, գնահատել անցյալը, վերաիմաստավորել ներկան և, վերջապես, ռեֆլեքսավորել և ոգեշնչվել», – նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։

Նրա խոսքով, քանի որ ARARAT թանգարանը Թանգարանների միջազգային խորհրդի անդամ է, կազմակերպվել է նման ծրագիր հենց «Թանգարանային գիշեր/ցերեկ» նախաձեռնության շրջանակում` որպես ինքնատիպ հիշեցում այն մասին, թե ինչ հետաքրքիր և հագեցած ժամանակ կարելի է անցկացնել այդ հիանալի օրը։–0–