419.18
5.49
394.78
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի վարչական շրջաններից մեկի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի. կստեղծվեն հանգստի կանաչ գոտիներ

22:42
17 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի:

Կառավարությունն այսօր նիստի ժամանակ ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ գործադիրն որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով ձեռքբերող ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Արդյունքում հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ և իրականացնել մշակված քաղաքաշինական ծրագիրը: Մասնավոր ներդրումների հաշվին կթարմացվի վթարային բնակելի ֆոնդը, կապահովվի քանդման ենթակա վթարային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը, միաժամանակ կստեղծվի ժամանակակից հանրային ներդաշնակ վերակազմակերպված միջավայր:
Տվյալ բնակելի գոտում կվերականգնվեն հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ, կապահովվի անվտանգության սպասարկմանը նպաստող պահաջվող չափորոշիչներին համապատասխանեցված տարածք, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործամն տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից, ավտոկայանումներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայվելով ստորգետնյա կառուցվածքներում:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդրի լուծմանն ուղղված այս մեխանիզմը բավական երկար ժամանակ է քննարկվում. «Գիտեք, որ հանրապետությունում վթարային շենքերի բավականին լուրջ խնդիր կա: Մենք քննարկում էինք երկար ժամանակ, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը, այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիներն ստանան համարժեք բնակարաններ»:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել խնդրի լուծմմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: «Երևան քաղաքում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ, 100-ից ավելի՝ 3-րդ կարգի վթարային շենքեր: Պարզ մի բանաձև ենք առաջարկում: Հիմնականում խոշոր կառուցապառողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ՝ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել: Առաջարկվում է նաև այդ ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և բնակիչների հետ տարբեր տեսակի պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում նոր բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ», -ասել է Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով ներդրումային երաշխիք է ապահովվում: «Բազմաբնակարան շենք է, ենթադրենք այդ շենքում ապրում է 50 ընտանիք: Ներդրողը կարող է 49 ընտանիքի հետ պայմանավորվել, 50-րդ ընտանիքը, արդեն իմանալով, որ մյուսների հետ բոլոր հարցերը լուծված են, տեսականորեն այնպիսի գերագնահատված, չափազանցված պահանջներ ներկայացնել, որ ամբողջ գործընթացը կանգնի: Կստացվի, որ ներդրողն այն 49 ընտանիքներին ինչ-որ գումարներ վճարելով կամ նրանց համար ինչ-որ պայմաններ ապահովելով, հնարավորություն չունի ներդրում անել: Այսինքն՝ մենք այստեղ պետք է որոշակի սոցիալական երաշխիքներ ստեղծենք, բալանսավորված, որպեսզի և՛ քաղաքացու իրավունքը պահպանվի, և՛ ներդրողի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ կառավարությունը դեռևս 2021 թ.-ին հաստատել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: «Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար իրավական հիմքերի ստեղծումն է: Հայեցակարգի առանցքային դրույթներից մեկն այն է, որ մշակվող պետական քաղաքականությունը պետք է նպաստի սեփականատերերի մասնակցային գործընթացին և խրախուսի հիմնախնդրի կանոնակարգումը հնարավորինս կառուցապատման ներդրումային ծրագրերի շրջանակում դիտարկելու հնարավորությունը՝ նմանատիպ ծրագրերի իրականացման համար ներդրումների և գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծման եղանակով»,-ասել է Արմեն Ղուլարյանը:

Այդ համատքեստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարական կառավարմանն անցում կատարելը:

«Կառավարության նիստում ես նաև հրապարակային հայտարարեցի, որ մենք անցում պիտի կատարենք և անցում ենք կատարում ռազմավարական կառավարման: Սա ի՞նչ է նշանակում:Ես նշեցի, որ դեռևս 2018-2019 թվականներից այս սխեման քննարկվում է, հետո ընդունվել է հայեցակարգ, որտեղ մենք գծագրել ենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է այդ հարցը լուծել, հիմա եկել է այդ հայեցակարգն իրականություն դարձնելու ժամանակը: Այս հետևողական աշխատանքն ավելի հնարավոր է դարձնում նման որոշումների կայացումը: Մեզ այս և մյուս հարցերում մեղադրում են, որ արդեն մի տարի կառավարություն եք, այս կամ այն հարցն ինչու չի լուծվել. շատ պարզ պատճառով՝ մենք պլանավորում ենք, որպեսզի ճիշտ հայեցակարգով և ռազմավարությամբ գնանք առաջ»,-ասել է կառավարության ղեկավարը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:31
09 Հունվարի 2023
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
Հրապարակվել են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները
12:40
09 Հունվարի 2023
Այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:57
09 Հունվարի 2023
Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»
Հայաստանի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում սահմանվել է «համաճարակային ֆիլտր»
11:40
09 Հունվարի 2023
Քաղաքացիական կյանք այլևս չկա, մարդիկ ստիպված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը. «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալներ (ՖՈՏՈ)
Գեղարքունիքի մի շարք գյուղերի ջրային ավազանները, ջրի բնական աղբյուրները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ. ՖՈՏՈ
11:07
09 Հունվարի 2023
Այսօր մինչև ժամը 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև ժամը 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:15
07 Հունվարի 2023
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. առաջիկա օրերին ցրտեր են սպասվում
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. առաջիկա օրերին ցրտեր են սպասվում
10:15
06 Հունվարի 2023
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Ծնունդը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ Ավետիս
19:37
05 Հունվարի 2023
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցը
Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն
18:19
05 Հունվարի 2023
Հունվարյան գարուն. Օշականում ծաղիկներ են ծաղկել (ՖՈՏՈ)
Սուրենյանը ցույց է տվել հունվարյան գարունն Օշականում. ՖՈՏՈ
15:29
05 Հունվարի 2023
Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն և ջերմաչափում. նախարար
Նախարարը նշեց, որ կհետևեն դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատեն բարձրացում, հետագա գործողություններն, ըստ այդմ, կիրականացնեն
15:15
05 Հունվարի 2023
Այսօր շուրջ 6 ժամ ջուր չի լինի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր շուրջ 6 ժամ ջուր չի լինի Կենտրոնի մի շարք հասցեներում
13:17
05 Հունվարի 2023
Հայաստանում երեխա չունեցող բոլոր զույգերը կկարողանան օգտվել անպտղության անվճար բուժման ծրագրից
Հայաստանում երեխա չունեցող բոլոր զույգերը կկարողանան օգտվել անպտղության անվճար բուժման ծրագրից