8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

27.04.2023, 09:53
8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 27-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Խաղաղ Դոնի, Տիտոգրադյան, Էրեբունի Ավանեսովի 1, 2, 4 փողոցների եւ Արցախ թաղամասի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-