ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար:
«Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար», – նշվում է քաղաքապետարանի Facebook–յան էջում։
«Քաղաքացիներին խնդրում ենք ընդունել այս տեղեկությունն ի գիտություն և հուղարկավորության հետ կապված գործընթացները, այդ թվում՝ գերեզմանի տարածքի ձեռքբերումը, կատարել գործող օրենքի սահմաններում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–