Երևանի քաղաքապետի «սենսացիոն» հայտարարությունը. մայրաքաղաքը կարող է մնալ առանց գլխավոր ճարտարապետի (ՎԻԴԵՈ)
14.09.2020,
15:52
Երևանի քաղաքապետի «սենսացիոն» հայտարարությունը. մայրաքաղաքը կարող է մնալ առանց գլխավոր ճարտարապետի. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մայրաքաղաքը կարող է մնալ առանց գլխավոր ճարտարապետի, երկուշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Օգոստոսի 17–ից Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը մնացել է թափուր այն բանից հետո, երբ ճարտարապետ և հայտնի երգահան Արթուր Մեսչյանը դադարեց պաշտոնավարել։
Մեսչյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018թ.–ի հոկտեմբերին` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ։
«Հնարավոր է` ես անեմ սենսացիոն հայտարարություն, սակայն կարծում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների ենթարկվի։ Կարող է չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ, դա կարող է մարմին լինի, խորհուրդ լինի, որի շուրջ հենց հիմա աշխատանքներ ենք տանում», – ասաց Մարությանը։–0–