Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է. տնտեսվարողը պարտավոր է մաքրել ձյունն իր անշարժ գույքի ու հարակից տարածքներում (ՎԻԴԵՈ)
13:29
29 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տնտեսվարողների պարտականությունները ձյան տեղումների ժամանակ։
Ինչպես նշվում է քաղաքապետարանի Facebook–յան էջում, դեռևս 2009-ին Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:
«Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն մաքրել տեղացող ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի իրենց հատվածները», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–
Ucom-ը հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի