Երևանի քաղաքապետարանը լրջորեն պայքարելու է ավտոկայանման դեմ կենտրոնական հրապարակներում

29.01.2019, 20:33
Երևանի քաղաքապետարանը լրջորեն պայքարելու է ավտոկայանման դեմ կենտրոնական հրապարակներում:
Երևանի քաղաքապետարանը լրջորեն պայքարելու է ավտոկայանման դեմ կենտրոնական հրապարակներում

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Ավագանին երեքշաբթի որոշում է ընդունել մերժել մի շարք տնտեսվարող սուբյեկտներին ավտոկայանատեղիներ տրամադրելու հարցում Երևանի փոքր կենտրոնում, մասնավորապես հրապարակներին հարակից տարածքներում։

«Որոշումը թելադրված է քաղաքը ծանրաբեռնվածությունից ազատելու անհրաժեշտությամբ, ավելին` տրանսպորտային ցանցի հետ կապված չլուծված խնդրի պայմաններում։ Եթե խնդիրը դեռ չի լուծվել, դա առիթ չի տալիս մեքենան կայանել համարյա Հանրապետության Հրապարակի շատրվաններում», – երեքշաբթի Ավագանու որոշումը լրագրողներին մեկնաբանեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Загружается новость ... "Лево"

Մարությանը նշեց, որ անհրաժեշտ են հստակ սահմանափակումներ Հանրապետության և Շահումյանի հրապարակներում ավտոմեքենաների կայանման համար։

«Մենք հրապարակները վերադարձնում ենք մեր քաղաքացիներին։ Այնտեղ չպետք է լինի ոչ մի կանգառ, ոչ մի կայանում ցանկացած տեսակի տրանսպորտի համար», – հայտարարեց նա։

Միաժամանակ Մարությանն ընդգծեց, որ այս հարցով պետք է լրջորեն զբաղվի ՀՀ ոստիկանությունը։

«Այս պահին գնդակը ոստիկանության դաշտում է, և այն պետք է ապահովի այս որոշման իրագործումը» – ասաց Հայկ Մարությանը։–0–