Երևանի քաղաքապետարանում ձերբակալվածները պաշտոնատար անձինք են․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

05.02.2025, 13:47
Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում
Երևանի քաղաքապետարանում ձերբակալվածները պաշտոնատար անձինք են․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Իրականացվել են քննչական գորրծողություններ։ Ձերբակալվածները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են։

«Այլ մանրամասներ չենք կարող է հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով։ Լրացուցիչ տվյալները կհրապարակվեն ավելի ուշ», – նշեց Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնեց, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։