Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ էին, 18 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
22.11.2021,
10:26
Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ էին, 18 մարդ բերման է ենթարկվել.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը բերման է ենթարկել վաղ առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիայի 18 մասնակցի։
Ինչպես հաղորդում է aysor.am–ը, ակցիայի 18 մասնակից բերվել է ոստիկանություն՝ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Վերջիններս իշխանություններին են ներկայացրել պահանջներ՝ առնչվող երկրի անվտանգային խնդիրներին, որոնք չկատարելու դեպքում խոստանում են շարունակել զանգվածային անհնազանդության գործողությունները։–0–