529.69
7.45
476.43
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Երևանի պաշտպանության ճակատը» մեղադրել է քաղաքապետարանին անպատասխանատվության մեջ

17:39
06 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ կայացած ասուլիսի ժամանակ մեղադրել է քաղաքապետարանին անպատասխանատվության և նախընտրական խոստումները չկատարելու մեջ։

«Ես ուսումնասիրել եմ քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումները, պատրաստել եմ ցանկ, որը բաղկացած է 21 հարցից։ Պատասխանները ստանալուց հետո կամփոփեմ տարվա տվյալները, որի ընթացքում քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Մարությանը։ Օրինակ խոստացվել է, որ մշակվելու է քաղաքի զարգացման ռազմավարություն։ Անցել է 10 ամիս, սակայն ոչինչ չի արվել», – ասաց նա։

Հարությունյանը հայտարարեց, որ քանի որ քաղաքապետն «իրավիճակային կառավարիչ է», ամբողջ քաղաքում գրանցվում են աղբահանության, վերելակների և այլնի հետ կապված խնդիրներ։

Загружается новость ... "Лево"

Նա նաև նշեց, որ դիմել է քաղաքապետարանին` խնդրելով, որպեսզի նրանք տրամադրեն աղբահանության հարցով Sanitek ընկերության հետ ստորագրված պայմանագրերի փաստաթղթային տարբերակը, սակայն այդ խնդրանքը մինչև հիմա չի բավարարվել։

«Քաղաքապետը պարտավոր է լուծել մեզ բոլորիս հուզող հարցերը։ Նա չի կարող լուծել դրանք և անընդհատ մեղադրում է Sanitek–ին։ Եթե այդպես է, եկեք հասկանանք, թե որոնք են Sanitek–ի խնդիրները, ինչի պատճառով ընկերությունը չի կատարում իր պարտականությունները և այլն։ Այդ դեպքում այլ հարց է ծագում. ինչու՞ մինչև հիմա քաղաքապետարանը չի լուծել պայմանագիրն ընկերության հետ», – նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով, քաղաքապետարանը չի ուզում պատասխանել այս հարցերին։ Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ դրա համար պատասխանատու են քաղաքապետարանն ու անձամբ Մարությանը։

Համակարգողն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ քաղաքապետի կողմից բարձրաձայնած բազմաթիվ շինարարական աշխատանքներն ու նախագծերը, որոնք ուղղված են քաղաքի կանաչապատմանը, դեռևս սկսված չեն, չնայած «խոստացվել էր, որ այսօր–վաղն արդեն սկսում են»։

«Եթե քաղաքապետարանն այս անգամ ևս հրաժարվի պատասխանել, ապա դա կվկայի այն մասին, որ Մարությանը չի կարողացել կատարել իր նախընտրական խոստումները։ Ես կսկսեմ դիտարկել խնդրի իրավական լուծման ուղիները», – ասաց նա։

Միաժամանակ Հարությունյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը մինչև հիմա էյֆորիայի մեջ է և կարծում է, որ իր ամեն քայլը կդիմավորեն ծափահարություններով։

«Ուզում եմ, որ արձանագրեք քաղաքապետարանի ոչ թափանցիկ և այս դեպքում անպատասխանատու  աշխատանքը և կոչ եմ անում, որպեսզի այդ մարդիկ սթափվեն», – ասաց նա։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։
10:39
18 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
18:36
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները:
16:44
17 Հոկտեմբերի 2019
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
16:02
17 Հոկտեմբերի 2019
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել:
15:53
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մենք չպետք է վերցնենք և բաժանենք պետբյուջեի հավելյալ մուտքերը»
Հայաստանի կառավարությունը մշակում է մեգանախագծերում կապիտալ ներդրումների ռազմավարությունը
15:20
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը
Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։
14:31
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը մեծ ձեռքբերում անվանեց Ryanair–ի մուտքը հայկական շուկա (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ryanair լոուքոսթերի մուտքը հայկական շուկա։
12:19
17 Հոկտեմբերի 2019
Ցոլակյան. Կապանում փլուզված տան փլատակների տակ տարեց ամուսիններ են մնացել
Ֆելիքս Ցոլակյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց Սյունիքի մարզում տեղի ունեցած սողանքի մասին
08:00
17 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։