Երևանի մետրոյի աշխատանքը կասեցվել է հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով (ՎԻԴԵՈ)
14:12
10 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի մետրոյի աշխատանքը կասեցվել է հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook–յան իր էջում։
«Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։ Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են:
Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի», – նշվում է Կարապետյանի գրառման մեջ:
Ինչպես հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այս պահին առկա է վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։–0–