Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը

08.12.2020, 16:37
Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը, որը դադարեցվել էր անհնազանդության ակցիաների պատճառով
Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը, որը դադարեցվել էր անհնազանդության ակցիաների պատճառով։

Այս մասին նշվում է մետրոպոլիտենի Facebook–յան էջում։

«Հարգելի′ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները՝ ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են», – նշվում է հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Право"

Հիշեցնենք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների պատճառով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել։ «Գործարանային» կայարանում մի խումբ քաղաքացիներ կազմակերպեցին անհնազանդության ակցիա` խախտելով մետրոյի երթևեկությունը։

Երևանում այսօր անցկացվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային խաղաղ ակցիաներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Շաբաթ օրըվ վարչապետին ընդդիմության կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը լրացել է այսօր ժամը 12։00–ին, ինչից հետո հայտարարվեց մինչև 17։00–ն անհնազանդության ակցիաներ անցկացնելու մասին։ Ցուցարարները ժամանակավորապես փակում են մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկությունը։–0–