Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
21:58
05 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս․թ․ հունիսի 6-ին, 7-ին, 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին:-0-