Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բաց դռների օր է կազմակերպվելու

09.12.2022, 15:58
Բաց դռներն առջևում են․․․ ARARAT թանգարանը սիրով հրավիրում է բոլորին կատարելու բացահայտումներով լի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների աշխարհ
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բաց դռների օր է կազմակերպվելու
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բաց դռներն առջևում են․․․ ARARAT թանգարանը սիրով հրավիրում է բոլորին կատարելու բացահայտումներով լի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների աշխարհ։

Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանը կներկայացնի հայկական կոնյակագործության 135-ամյա պատմությունը, կոնյակի պատրաստման առեղծվածային գործընթացը և տարիների արդյունքում մեզ հասած ժառանգությունն ու փորձը։

Շտապե՛ք այցելել ARARAT թանգարան՝ համալրելու անցնող տարին վառ և անմոռանալի հիշողություններով։ Բաց դռների օրերն են դեկտեմբերի 17 և 18։ Մուտքն ազատ է:
 Հանրապետության հրապարակից դեպի ARARAT թանգարան կգործեն անվճար ավտոբուսներ: Բաց դռների շրջանակում ARARAT թանգարանի խանութում Ձեզ կսպասեն անակնկալներ։-0-