439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կոնյակի գործարանն ավարտել է շենքի արտաքին լուսավորության բարելավման աշխատանքները

15:30
31 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կոնյակի գործարանն ավարտել է ավելի վաղ մեկնարկած շենքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքները, որոնք միտված են առավել ընդգծելու Երևանի համայնապատկերի վառ և անքակտելի մաս հանդիսացող շինության հմայքը, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

Հիմնական աշխատանքներն ուղղված էին Երևանի կոնյակի գործարանի արտաքին լուսավորության՝ մասնավորապես գլխամասային շենքի կամարաձև հատվածի, ինչպես նաև գագաթային հատվածում տեղակայված տարբերանշանի արդիականացմանը։ Մշտապես օրակարգում պահելով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը` նոր լուսավորությունն աշխատում է բացառապես էներգախնայողական համակարգերով։

Անվանի հայ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված Երևանի կոնյակի գործարանի շենքը տարիներ շարունակ հանդիսանում է մայրաքաղաք Երևանի խորհրդանիշերից մեկը և մարմնավորում է ճարտարապետական բացառիկ լուծումներ։ Այս իմաստով արդիականացված լուսավորությունը նպատակ ունի ընդգծելու Երևանի կոնյակի գործարանի անկրկնելի դիմագիծը և առաձնահատուկ հմայք հաղորդելու գիշերային Երևանին։

«Երևանի կոնյակի գործարանն ընկերության յուրաքանչյուր աշխատակցի համար ոչ միայն աշխատավայր է, այլև մայրաքաղաք Երևանի խորհրդանիշներից մեկը, ուստի նրա պահպանումն ունի թե՛ աշխատանքային, թե՛ էմոցիոնալ կարևորություն։ Հետևապես հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք իրակացրեցինք ընկերության արտաքին տեսքի և նրա հարակից տարածքների բարելավման մի շարք աշխատանքներ՝ կանաչապատումից մինչև լուսավորում, ինչը, կարծում եմ, կնպաստի կոնյակագործական անկրկնելի ժառանգության առավել գունեղ ներկայացմանը թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։ Երևանյան երեկոները շատերիս համար յուրատեսակ վայելք են, որոնց նոր շունչ կհաղորդեն ARARAT-ի նոր լույսերը», - նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան