ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր 5-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 26-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Խանջյանի 31, 31Ա-33, 35 կենտ համարի շենքերի, Վարդանանց 14, 14/1, 14/2 զույգ համարի շենքերի, Հանրապետության 51-85Ա շենքերի, Տպագրիչների փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում