Երևանի կենտրոնում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
19.07.2022,
14:07
Երևանի կենտրոնում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Աննա Խաչիկի Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի և հոթ դոգի) արտադրությունում, հաղորդում է տեսչական մարմինը:
«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել առանձին կենցաղային տարածքով, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրմանն, չեն ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:–0–