Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)
02.10.2019,
15:59
Վաղվանից Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը կդառնա միակողմանի:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վաղվանից Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը կդառնա միակողմանի, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ.Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ:–0–


