435.71
4.38
404.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի դպրոցներից մեկում ծնողը դասի ժամանակ հարվածել է ուսուցչին. դպրոց է այցելել փոխքաղաքապետը (ՖՈՏՈ)

17:50
25 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան 52 հիմնական դպրոցում նախօրեին տհաճ միջադեպ էր տեղի ունեցել. ծնողը դասի ժամանակ հարվածել է ուսուցչին։

Այս կապակցությամբ դպրոց է այցելել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն, որտեղ նախօրեին ուսուցչի նկատմամբ բռնություն է կիրառվել։

«Առավոտյան այցելեցի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսևորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան», – գրել է փոխքաղաքապետը Facebook–յան իր էջում:

Նա նշել է, որ երկար զրույց է ունեցել նախ երեխայի հոր հետ, հարցրել տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին:

«Հայրը ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչն կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները եւս հետաքննություն են արել եւ բռնության փաստը չի հաստատվել: Զրուցեցի նաև դպրոցի տնօրինության և նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է», – նշել է փոխքաղաքապետը:

Վիրաբյանի խոսքով, անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը:

«Առաջարկել եմ ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցրի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները», – նշել է Երևանի փոխքաղաքապետը:

Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ, Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան 52 հիմնական դպրոցում նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել աշակերտներից մեկի ծնողի և ուսուցչուհու միջև: Դպրոցի ուսուցչական անձնակազմն այդ կապակցությամբ հայտարարություն էր տարածել` նշելով, որ դպրոցում շուրջ մեկ ամիս է` խաթարված է նորմալ դասապրոցեսը: Դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի ծնողը, անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն, բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝պնդելով, որ ուսուցիչը պետք է հեռանա դպրոցից: Տնօրենի և տեսուչի ներկայությամբ վերջինիս ամուսինը փորձել է ապտակել ուսուցչուհուն, որը կասեցվել է: Դրանից հետո ծնողը դիմել է ոստիկանություն՝ նույն պահանջով:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երեխան հենց ծնողի մեղքով, հաճախակի բացակայությունների պատճառով մնացել է նույն դասարանում և շարունակում է դասի չգալ: Այս օրերի ընթացքում երեխան դպրոց չի հաճախել: Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը արել են հնարավոր ամեն ինչ երեխային դպրոց վերադարձնելու և նորմալ դասապրոցեսում ընդգրկելու համար:

Նախօրեին ծնողը երեխային ուղեկցել է դասարան՝ պատճառաբանելով, որ ինքը ևս ցանկանում է մասնակցել դասապրոցեսին: Մտնելով դասարան՝ անհարգալից բառերով վիրավորել է ուսուցչուհուն: Ուսուցչուհին խնդրել է ծնողին դուրս գալ դասասենյակից, սակայն ծնողը, ցուցաբերելով ագրեսիվ պահվածք, աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել, ինչի արդյունքում երեխաները խուճապի են մատնվել և հայտնվել սթրեսային վիճակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ