Երևանի դատախազ է նշանակվել (ՖՈՏՈ)
26.08.2020,
14:02
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևանի դատախազ է նշանակել. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում, Facebook–յան էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում», –նշել է նա:–0–