ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի տարբեր շրջաններում հինգշաբթի առավոտյան 08։00–ից վերսկսվել են անհնազանդության ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Որոշ շրջաններում անցկացվում են երթեր` Հայաստանի և Արցախի դրոշներով, փակ է մի շարք փողոցների երթևեկությունը։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»։
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» ընդդիմադիր շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է հասցեները, որտեղից առավոտյան վերսկսվելու են անհնազանդության ակցիաները.
-
Գարեգին Նժդեհի հրապարակից
- Կոմիտասի պողոտա, Սուրբ Խաչ եկեղեցու մոտից
- Ավան համայնք, «Հարսնաքար» համալիրի մոտից
- Նոր Նորքի 2-րդ զանգված, Մեգամոլ առևտրի կենտրոնի մոտի
- Սասունցի Դավթի արձանի մոտից
- 15 թաղամաս, «Արմենիա» ԲԿ-ի դիմացի այգուց
- Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից
- Ֆրանսիայի հրապարակից։–0–